10 01 2019

Մահացել է Անատոլի Լուկյանովը

Մահացել է Անատոլի Լուկյանովը

ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատմության մեջ վերջին նախագահ, Պետդումայի նախկին պատգամավոր Անատոլի Լուկյանովը մահացել է 88 տարեկան հասակում։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Անատոլի Լուկյանովը ծնվել է 1930թ․ մայիսի 7-ին։ 1990թ․ մարտից մինչեւ 1991թ․ սեպտեմբերը նա զբաղեցրել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնը։ Այդ պաշտոնում նա փոխարինել է Միխայիլ Գորբաչովին, ում ԽՍՀՄ նախագահ էին ընտրել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ