Արշակ Զաքարյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Լավ հայեր ջան 12 օր հիվանդ տունը վեր ընկած ինչքան պարապ թեմա կար արծածեցի ))) Հիմա անցնենք լուրջ թեմայի և մինչև Փետրվարի 26-ը կաշխատեմ այլ թեմաներից չխոսեմ: Ինչպես գիտեք իմ հայտնի էջը արգելափակված է և ցավոք մեծ լսարան չկա այս էջս նոր է, բայց ես հայտարարեցի Փետրվարի 26-ին ազգային հայահավաքի մասին և դա աւնքան կարևոր թեմա է, որ պետք է լուրջ զբաղվել, և չնայած վերագրեցին որ ես եմ կոչ անում, սակայն դա համայն հայության կոչն է ոչ թե իմ: Անձերը դնում ենք մի կողմ և մի մարդու նման Փետրվարի 26-ին երեկոյան ժամը 6-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում մեր վերջնական ոչ-ը ասելու համայն աշխարհին մեզ տարածքային որևէ զիջման պարտադրելուն: Հայրենիքը տարածք չէ մեր համար, մենք էլ Հայրենիք չունենք զիջելու:
Անկախ ձեր կուսակցական պատկանելիությունից անկախ նրանից թե ձեր քաղաքական և այլ հայացքները համընկնում են այս կամ այն անձի հետ եթե դուք Հայ եք կամ Հայաստանի քաղաքացի, ով կտրականապես դեմ է մեր Հայրենիքի որևէ հատված զիջելու որևէ պայմանով, ապա պարտավոր եք այդ օրը ձեր ֆիզիկական ներկայությամբ հայտնել ձեր վերջնական որոշումը այս մեր համար օդից ու ջրից էլ կարևոր հարցում: Փետրվարի 26-ին սպասում ենք բոլոր հայերին Ազատության հրապարակում...»:
Անդրանիկ Թևանյանը գրում է.
«Երեկ մեծ ցնծությամբ հայտարարվեց, որ վարչապետի կաբինետում որոշվել է, որ տնտեսվարող սուբյեկտները ՀԴՄ տպող նոր սարքերը կարող են ձեռքբերել ոչ թե 160.000 դրամով, այլ 60.000 դրամով։
Անշուշտ, լավ է, որ տնտեսվարողների համար սարքի գինն իջեցվում է, բայց դա ոչ թե բարի թագավորի նվերն է բիզնեսին (ինչպես ներկայացրեց ագիտպրոպը), այլ հարկատուներիս հաշվին արված լավություն։
Բանն այն է, որ ՀԴՄ տպող սարքերի գնային տարբերությունը փոխհատուցվելու է բյուջեից, այսինքն՝ նույն բիզնեսի ու բիզնեսով չզբաղվող ՀՀ մյուս, այդ թվում՝ հպարտ քաղաքացիների վճարած հարկերից։
Հիմա հարց՝ ինչպե՞ս է որոշվել, որ պետությունը պետք է սուբսիդավորի ՀԴՄ-ների գնի տարբերությունը, այլ ոչ թե, օրինակ, թոշակ կամ աշխատավարձ բարձրացնի կամ այլ հարց լուծի։ Ինձ սկզբունքն է հետաքրքրում տվյալ դեպքում, նաև որոշումների կայացման փիլիսոփայությունը։
Բիզնես չունեցող կամ ՀԴՄ սարքի հետ չառնչվող հարկատուները համաձա՞յն են, որ իրենց վճարած հարկերից կոնկրետ ուղղությամբ ու նաև պոպուլիստական նպատակներով հատկացումներ արվեն։
Բիզնեսին աջակցելը վատ բան չէ, բայց պետք է հասկանալ, թե ո՞ր սկզբունքով է աջակցությունը, թե չէ մի կողմից ՀԴՄ սարքի գին սուբսիդավորել, իսկ մյուս կողմից, ասենք, փաստաբաններին ու հաշվապահներին շրջանառության հարկի դաշտից մտցնել ԱԱՀ-ի ու շահութահարկի դաշտ, բացարձակապես անհասկանալի է։ Մեկից վերցնել ու մյուսին լավություն անելը, արանքում էլ քարոզվելն անընդունելի են»։
Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ՄԻ ՔԱՆԻ ԱՄԻՍ աշխատող պարգևատրվածների ստվար բանակից չհայտնվեց ԳՈՆԵ ՄԵԿԸ, ով հրաժարվեր «պարգևավճարներից»: Ավելին` հայտնվեցին պարգևատրվածներ, ովքեր «մենտորական» հոխորտող առոգանությամբ հայտարարեցին, որ բարձրացված դժգոհությունը չափազանցված է…»:
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը գրում է.
«Վերջերս լույս տեսավ Վաչե Գաբիելյանի վերլուծական «Պետական հատվածի չափի եւ դրա որոշ հետեւանքների մասին» https://www.aravot.am/2019/02/05/1016152/ հոդվածը, որում մերժվում է փոքր պետություն և փոքր պետական համակարգ ունենալու գաղափարը, կասկածի տակ է դրվում ներկայիս օպտիմալացման քայլերը, հարկերի դրույքաչափերի իջեցումը չի դիտվում տնտեսական և ներդրումների աճի խթանման հիմնական գործոն և այլն: Անկեղծորեն զարմացա նախկին պաշտոնյայի մտքերից, քանի որ վերջինս հանդիսանում է Կենտրոնական բանկի թիմի /այդ թվում՝ Տիգրան Սարգսյան, Վարդան Արամյան, Ներսես Երիցյան և այլն/ անդամներից մեկը, ով տարիներ շարունակ առաջ է տարել նեոլիբերալ տնտեսական քաղաքականությունը՝ նվազեցնելով պետության միջամտությունը տնտեսության մեջ, վարելով ցածր աշխատավարձի քաղաքականություն, չբարձրացնելով կենսաթոշակները և նպաստները, ամեն գնով ապահովելով գների կայունություն, կրճատելով խոշոր բիզնեսի համար հարկերը և այլն, և այլն:
Տեղին է հիշել նաև նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի <<Պետության վախճանը>> հոդվածը, որի մեջ կասկածի տակ էր դրվում պետության գործառույթների առ հասարակ գոյությունը, դրանք ապագայում պատվիրակելով մասնավորին: Եվ ահա այս դպրոցի վառ ներկայացուցիչ՝ Վաչե Գաբրիելյանը, ով տարիներ շարունակ փոքրացրել է պետության դերակատարությունը, հայտարարում է, որ դեմ է փոքր պետության և փոքր բյուջեի ներկայիս վարվող քաղաքականությանը: Միաժամանակ հիմնավորում է, որ մեծ բյուջեի միջոցով հնարավոր է ստեղծել ուժեղ պետություն և տնտեսություն, և ներկայումս եկամտային հարկի դրույքաչափերի համահարթեցման և ակցիզային հարկի դրույքաչափերի բարձրացման արդյունավետությունը բավարար գնահատված չէ, չենք ստանա սպասված արդյունքը: Նույն հոդվածում պարոն Գարիելյանը, իրեն իսկ հակադարձում է. տրամաբանական կլիներ, որ նա դեմ լիներ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին, քանի որ պետական միջոցները հոսում են դեպի մասնավոր ֆոնդեր՝ թուլացնելով ուժեղ պետությունը և կրճատելով մեծ բյուջեն: <<Լավ ուշ, քան երբեք>> մոտեցումից ելնելով՝ ողջունելի է նեոլիբերալ տնտեսական քաղաքականության առողջ քննադատությունը: Սա մեկ անգամ ևս փաստում է, որ պետք է վերանայել ներկայիս տնտեսական քաղաքականությունը: Եվ միայն այս դեպքում կարող ենք խոսել տնտեսական հեղափոխության մասին: ՀԻն քարտեզով նոր քաղաք չենք կարող գտնել: Հին տնտեսական մոդելով նոր, ներառական տնտեսություն չենք կառուցի»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը