11 03 2019

Հադրութի շրջանում հերթական դիտարկումը կլինի

Հադրութի շրջանում հերթական դիտարկումը կլինի

Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն ԵԱՀԿ առաքելությունը մարտի 12-ին հրադադարի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Հադրութի շրջանից դեպի հյուսիս-արևելք ընկած հատվածում:

Արցախի շպաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Միխայիլ Օլարուն և Գենադիե Պետրիկան: Արցախի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ