14 03 2019

Պորոշենկոյի աշխատակազմի աշխատակցին մահացած են գտել

Պորոշենկոյի աշխատակազմի աշխատակցին մահացած են գտել

Կիևում մահացած են գտել են Պյոտր Պորոշենկոյի աշխատակազմի աշխատակցին։ Այս մասին հայտնում է РБК-ն։ 

Ազգային ոստիկանության մամուլի քարտուղար Յարոսլավ Տրակալոն հայտնել է, որ խոսքը վերաբերում է նախագահի քարտուղարության ինֆորմացիոն քաղաքականության գլխավոր վարչության գլխավոր խորհրդական Ալեքսանդր Բուխտատոմին։ Նա նշել է, որ պաշտոնյայի մարմինն առավոտյան հայտնաբերել են անցորդները։

Պաշտոնյայի մարմինը հայտնաբերել են եկեղեցու մոտակայքում։ Բռնի մահվան նշաններ մարմնի վրա չեն եղել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ