23 04 2019

Ե՞րբ կդադարեն տեղումները

Ե՞րբ կդադարեն տեղումները

Հանրապետության տարածքում`Ապրիլի 23-24-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 22-ին լեռնային շրջաններում, Լոռիում, Սյունիքի և Տավուշի նախալեռնային շրջաններում տեղումները կլինեն ձյան տեսքով, 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 6-10 մ/վ, 22-ին՝ քամու ուժգնացում՝ մինչև 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 24-27-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով։

Երևան քաղաքում՝ Ապրիլի 23-24-ը՝ կեսօրից հետո, քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 22-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ։

Երևան քաղաքի ապրիլի 23-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`            31.00C (2008 թ.)

• Օդի նվազագույն ջերմաստիճան`                -4.50C (1993 թ.)

• Օդի միջին օրական ջերմաստիճան`            13.50C

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ