Ինչո՞վ աչքի ընկավ Հայաստնի իշխանությունը նախորդ շաբաթ, ի՞նչ արեցին երկիրն ու ժողովրդի կյանքը բարեփոխելու համար: Քաղաքական շաբաթը մեկնարկվեց ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի այցով։ ՌԴ վարչապետը Երևան էր ժամանել մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։ Սակայն երկօրյա այցի ընթացքում հասցրեց դառնալ հայկական սոցիալական հարթակի շաբաթվա ամենաքննարկված քաղաքական գործիչը։ Ամեն ինչի մասին, սակայն, հերթով՝ ըստ շաբաթվա օրերի։
29.04.2019
30.04.2019
01.05.2019
Հայաստանը նշեց աշխատանքի օրը: Վարչապետը բոլոր առիթներով հայտարարում է, թե բացել է 51 հազար աշխատատեղ։ Պարզվեց, սակայն, որ դրանք ընդամենը ստվերից դուրս բերած աշխատատեղերն են, իսկ իրականում փակվել է 76 հազար աշխատատեղ։ Փաստացի, 20 տոկոս պաշտոնական գործազրկության մեջ գտնվող երկրում դեռ սպասվում են օպտիմալացումներ։
02․05․2019
03.05.2019
04․05․2019
Նիկոլ Փաշինյանն Արարատի մարզում մասնակցեց «Իմ քայլը հանուն Արարատի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովին: Վարչապետի այցը, շրջայցերն ու ելույթներն այնքան միապաղաղ էին, որ համացանցում առավել հիշատակման արժանի դարձավ հյուրասիրությունից օգտվելը։
Շաբաթվա ընթացքում մի քանի անգամ տագնապեցնող լուրեր լսվեցին հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական սահմանից։ Ապրիլի 29-ին Տավուշի մարզի Բաղանիս գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ Ադրբեջանական կողմը կրակոցներ էր արձակել․ այս ուղղությամբ կրակոցներ վերջին անգամ եղել էին 2018 թ.-ի սեպտեմբերի 12-ին։ Ապրիլի 30-ին Տավուշի մարզում Բարեկամավանի գյուղի դիրքերում հակառակորդի կրակից գլխի շրջանում վիրավորվել էր պայմանագրային զինծառայող 32-ամյա Արգիշտի Սամվելի Սեփխանյանը։ Մայիսի 3-ին հակառակորդի դիպուկահարները կրակել էին արցախյան զորամասի հացի ավտոմեքենայի ուղղությամբ։ Մայիս 4-ին՝ ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 1998թ. ծնված Ագանիկ Գառնիկի Զորոգլյանը: Նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Եվ այս ամենը՝ Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև պայմանավորվածությունների ֆոնին։
05․05․2019
Կիրակի օրը՝ մայիսի 5-ին, թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը, թե՛ ժողովուրդն անցկացրեցին հիմնականում անաղմուկ։
Արմինե Արմենակյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը