«Մեր ունեցածը չի զիջում ներկայացվածին»,- լրագրողների հետ զրույցում՝ խոսելով ամերիկյան 3M ընկերության կողմից ներկայացված ճանապարհային անվտանգության համար նախատեսված լուսարձակող ճանապարհանշաններից, ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության երթևեկության կառավարման բաժնի գլխավոր մասնագետ Էդգար Գալստյանը:
Ըստ Գալստյանի՝ այլ երկրների փորձը ցույց կատ, թե որքան արդյունավետ կլինի կիրառության դեպքում՝ անվտանգության ապահովման համար. «Դրական փորձ ունենալու պարագայում կկիրառենք նաև մեզ մոտ: Համեմատության մեջ վերցնելով՝ կհասնականք տեխնիկական հնարավորությունները, մեր կլիմայական պայմանների դեպքում ինչպես այն կլինի»,-ասաց Գալստյանը և հավելեց, որ շատ հնարավոր է հետագայում այդ փորձը կիրառվի Հայաստանում:
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը