05 06 2019

Թալանել են Նիկոլ Փաշինյանի եղբորորդու ավտոմեքենան

Թալանել են Նիկոլ Փաշինյանի եղբորորդու ավտոմեքենան

Երեկ երեկոյան Երևանի Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկի մոտ անհայտ անձինք թալանել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանի ավտոմեքենան։ Ոստիկանությունից հայտնում են, որ գողության վերաբերյալ ահազանգը ստացել են ժամը 21։25–ին։

Ըստ հաղորդման՝  ժամը 19։50– 20։20 ընկած ժամանակահատվածում անհայտ անձը Սիրահարների այգու դիմացի մայթի մոտ կայանված մեքենայի ապակին կոտրելու միջոցով գողություն է կատարել։

Նախնական տեղեկություններով՝ պատգամավորի մեքենայից գողացել են կոնյակ և նոթբուք։

Ոստիկանությունը պարզում է տուժողին հասցված վնասի չափը։

 Դեպքի կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում։

 Նշենք, որ Սիփան Փաշինյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եղբորորդին է։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ