Հանրապետության տարածքում`Հունիսի 6-ին առանձին շրջաններում, 7-ից 10-ի կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևելյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունիսի 7-9-ն աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով։
Երևան քաղաքում՝ Հունիսի 6-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 7-10-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ արագությամբ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը