Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում այսօր առավոտյան Nordwind ավիաընկերության՝ Երևան մեկնող ինքնաթիռի կմախքը շարժասանդուղքը մոտեցնելու ժամանակ վնասվել է: Այս մասին РИА Новости-ին հայտնել են օդանավակայանի մամուլի ծառայությունից՝ նշելով, որ դա չի անդրադարձել օպերատիվության և ուղևորների սպասարկման որակի վրա:
Ինչպես հաղորդում է լրատվականը, այսօր առավոտյան N4 162 չվերթի ժամանակ Կրասնոդարից Մոսկվա ժամանած ինքնաթիռը, որն այնուհետև պետք է Երևան մեկներ, շարժասանդուղքը մոտեցնելու ժամանակ վնասվել է: Ավիաընկերությունը դադարեցրել է օդանավի թռիչքը՝ տեխնիկական վիճակը գնահատելու համար, հաջորդ թռիչքի համար հատկացվել է նոր օդանավ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը