Առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Հանրապետության տարածքում հուլիսի 26-29-ը` կեսօրից հետո, հյուսիսային առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 26-ին կնվազի 3-4 աստիճանով։
Երևան քաղաքում հուլիսի 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 18-20 մ/վ։
Երևան քաղաքի հուլիսի 26-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
Գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը