26 07 2019

Չեմ կարծում, թե Հանրայինը էֆեկտիվ լրատվամիջոց է. մեդիափորձագետ



«Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքի նոր նախգծում վտանգավոր միտումներ կան: Նախ վտանագավոր է, որ այն մշակվել է մի քանի ՀԿ-ների կողմից առանց լրատվամիջոցների ներգրավմամբ»,- լրագրողների հետ զրույցում ասաց մեդիափորձագետ Աղասի Ենոքյանը:

Մեդիափորձագետը նշեց, որ օրենքի նոր նախագծով հեռուստաընկերությունները լիցենզավորվում են, իսկ այս նոր նախագծով լիցենզավորվում են առաջին հերթին մուլտիպլեքսորները՝ այն կառույցներ, որոնք թվային հեռարձակում են ապահովում ԶԼՄ-ների համար. «Թվում է բարի ցանկություններ են և բավականաչափ կանոնակարգում են, սակայն հիմա ստացվում է, որ լիցենզիա է ստանում ոչ թե որակը, այլ ֆինանսը։ Այստեղ բարի ցանկությունների տակ լուրջ ծուղակ կա: Եվ այս օրենքով պետք է պարտադիր 5 ալիք լինի ընդհանուր ուղղվածության, շուրջօրյա լրատվական, մանկական, մշակութային ու գիտակրթական, ժամանցային, բայց խնդիրն այն է, որ այս 5-ը պետք է հեռարձակի Հանրային հեռուստաընկերությունը: Նման բան նույնիսկ Սովետական միության վերջին տարիներին չկար, այլ վաղ բրեժնևյան շրջանում կար, որ մեկ հեռուստաընկերություն ունեինք եթերում»,- ասաց փորձագետը:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ