Տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով 2019 թվականի օգոստոսի 10-ից Երևան քաղաքի Կարեն Դեմիրճյանի փողոցում (Բուզանդի փողոցի շարունակություն), կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, որի արդյունքում նշված փողոցում երթևեկությունն այսուհետ կլինի միակողմանի՝ Սարյան փողոցից դեպի Մաշտոցի պողոտա ուղղությամբ:
Այս մասին տեղեկացնում է Ճանապարհային ոստիկանությունը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը