27 08 2019

Մեր ամբողջ երկիրը վերածվել է «Հայկական ժամանակ» թերթի. Միհրդատ Մադաթյան



«Մեր ամբողջ երկիրը վերածվել է «Հայկական ժամանակ» թերթի: Ունենք թերթի շատ լավ խմբագիր, ով կարողանում է շատ լավ հոդվածներ գրել, որոնք բավականին աղմուկով ընդունվում են»,- լրագրողների հետ զրույցում նշեց հոգեբան Միհրդատ Մադաթյանը:

Հոգեբաննն ընդգծեց, որ «Հայկական ժամանակ» թերթը մշտապես ֆինանսավորման խնդիր է ունեցել, քանի որ իրեն երբեք չի կարողացել որպես բիզնես ապահովել:

«Մեր երկիրը վերածվում է մշտական ֆինասավորման կարիք ունեցող մի համակարգի, որը սիտուատիվ ինֆորմացիաներ է տալիս, և մի շաբաթ առաջվա ինֆորմացիան այսօրվա տվածի հետ կարող է բացարձակ ոչ մի առնչություն չունենալ»,- նկատեց Միհրդատ Մադաթյանը:

Մանրամասն՝ տեսանյութում

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ