Եթե խոսակցություններին լսենք, կստացվի, որ սահմանին կայուն է եղել, չեն կրակել իրար վրա, հրադադարի պահպանման ռեժիմը պահպանվել է, բայց իարկանությունը, ցավոք, մի քիչ ուրիշ է: Այս մասին դեկտեմբերի 21-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց հետախույզ Վովա Վարդանովը:
«Ինչի՞ համար է ասվում, որ խախանդ է, անդորր է, երևի որ ժողովուրդը ավելի լծվի աշխատանքներին, ավելի լավ աշխատի, հարկեր տա և քիչ մտածի վտանգների մասին: Իրականությունն այն է, որ մեզնից զգոնություն պահանջող իրավիճակ է, ինչպես եղել է 1994 թվականից այս կողմ»,- նշեց բանախոսը:
Վովա Վարդանովն ասուլիսի ժամանակ նաև անդրադարձավ զենքի ձեռքբերմանը և նշեց, որ այս առումով լուրջ առաջընթաց կա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը