Եկող տարում կլինի Կոտայք և Գեղարքունիքում աղբավայրերի ծրագիրը, որի շրջանակներում մեզ արդեն հաջողվել է մրցույթ հայտարարել, որին կարող են մասնակցել տարբեր ընկերություններ, վերջնաժամկետը հունվարի 20-ն է: Այս մասին դեկտեմբերի 23-ին տարեվերջյան ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը.
«Կոտայքում և Գեղարքունիքում ունենալու ենք խոշոր աղբահանության համար կենտրոններ, որտեղ աղբը կուտակվելու, տեսակավորվելու է, որից հետո աղբն արդեն արժեք կունենա և եկամուտ կապահովի պետության ու ընկերության համար»:
Ինչ վերաբերում է ճանապարհաշինարարությանը՝ Սուրեն Պապիկյանն ասաց.
«Կարողացել ենք 360 կմ ճնապարհ նորոգել, հիմնանորոգել, և սա այն ձեռքբերումն է, որը մեր նախարարությունն ունեցել է: Ամեն ինչ շատ լավ է, բայց համակարգը ստերիլ չէ, կան բազմաթիվ խնդիրներ, որոնց չենք կարող չանդրադառնալ: Ունեցել ենք ոչ բարեխիղճ կապալառուներ, որոնց նկատմամբ որոշակի պատժամիջոցներ ենք կիրառել»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը