06 02 2020

Տեղումները մեկ օրով կդադարեն․ եղանակի տեսություն

Տեղումները մեկ օրով կդադարեն․ եղանակի տեսություն

Հանրապետության տարածքում՝ Փետրվարի 7-ի ցերեկը, 8-9-ը շրջանների զգալի մասում, 10-ին հարավային շրջաններում սպասվում են տեղումներ, փետրվարի 6-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, առանձին վայրերում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 19-24 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 6-7-ն աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով, 8-10-ը նույնքան կնվազի:

Երևան քաղաքում՝ Փետրվարի 7-ի ցերեկը, 8-ին, 9-ին սպասվում են տեղումներ, 8-ի երեկոյան ժամերին և 9-ին՝ ձյան տեսքով։ Փետրվարի 6-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ