03 03 2020

Աշխարհում կորոնավիրուսի պատճառով սկսված խուճապն անհիմն է․ Դավիթ Պետրոսյան



Վախերն ու խուճապը, որ ամբողջ աշխարհում տիրում է, հիմնականում անհիմն են, որովհետև կորոնավիրուսը վիրուսի տեսակ է, որը մի քիչ նոր է, բայց հիմնականում հայտնի: Այս մասին մարտի 3-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Առողջապահության նախարարի գլխավոր խորհրդական Դավիթ Պետրոսյանը:

«Այս վիրուսը կարող է առաջացնել թոքաբորբ, բայց դա առաջանում է շատ փոքր տոկոս վարակվածների մոտ: 80 տոկոսը, որոնք վարակվում են կորոնավիրուսով, ընդհանրապես բժշկի չեն դիմում: Իսկ 20 տոկոսը թոքաբորբով շատ ծանր չեն տանում, ծանր տանում է շատ փոքր տոկոսը»,-ասաց փորձագետը:

Ավելին՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ