Կիրառվեց գրավ և օրեր առաջ դատարանի որոշմամբ Զավեն Գրիգորյանն ազատ արձակվեց: Այս մասին փետրվարի 10-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Զավեն Գրիգորյանի պաշտպան Լևոն Սահակյանը:
«Մենք ավելին էինք ակնկալում, որ դատարանն ազատ կարձակի Զավեն Գրիգորյանին, որովհետև չկա հիմնավոր կասկած՝ առ այն, որ նա կատարել է իրեն մեղսագրվող հանցանքը: Ի դեպ, այդ հիմնավոր կասկածը, ըստ մեզ, չկար արդեն գործի քննության կեսերից: Մեկ-երկու ամիս անց արդեն կային բավարար ապացույցներ գործում, որոնցով ուղղակիորեն հերքվում էր, որ Զավեն Գրիգորյանը կատարել է իրեն մեղսագրվող հանցանքը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը