13 03 2020

Մշակութային միջոցառումները դադարեցնելու որոշում չկա. Վարչապետի խոսնակ․ 168.am

Մշակութային միջոցառումները դադարեցնելու որոշում չկա. Վարչապետի խոսնակ․ 168.am

168.am-ը գրում է․ «168.am-ը վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանից հետաքրքրվեց՝ անհրաժեշտություն կա՞ մշակութային հաստատություններում դադարեցնելու միջոցառումները։

«Մշակութային հաստատություններին և ոչ միայն, որոնք պատրաստվում են միջոցառումներ կազմակերպել, պարզապես խորհուրդ է տրվել չանել։ Կառավարության որոշում, որպես այդպիսին, դեռևս չկա, եթե անհրաժեշտություն առաջանա, կլինի նաև դա, այսինքն՝ հիմա շեշտը դրվում է սոցիալական պատասխանատվության վրա՝ անհատների, կազմակերպությունների, գերատեսչությունների»,- ասաց Մանե Գևորգյանը։

Հարցին՝ երկրում արտակարգ դրություն հայտարարելու անհրաժեշտություն կա՞, վարչապետի խոսնակը պատասխանեց, որ դրա մասին որևէ խոսք չի կարող լինել։
Ինչ վերաբերում է քարոզարշավին, Մ. Գևորգյանը  նշեց, որ ճիշտ մարդը չէ հարցը մեկնաբանելու համար: «Գիտեք, որ վարչապետը վերադարձել է աշխատանքի, թե ինչ կլինի հետո քարոզարշավի մասով, չեմ կարող ասել, դա ավելի շատ կուսակցությանն ուղղվող հարց է»,- եզրափակեց նա»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ