18 03 2020

Բարեգործական ճաշարաններից օգտվող քաղաքացիների սնունդը հասցվում է նրանց բնակության վայր

Բարեգործական ճաշարաններից օգտվող քաղաքացիների սնունդը հասցվում է նրանց բնակության վայր

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ՝ «Առաքելություն Հայաստան» կազմակերպությունը շահառու անձանց տեղեկացնում և հորդորում է նվազագույնի հասցնել այցելությունները կազմակերպության ենթակառուցվածքներ՝ կորոնավիրուսի վարակի տարածումը հնարավորինս կանխելու համար: Այս մասին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Տեղեկացնում ենք, որ կազմակերպությունը՝ մինչև երկրում հայտարարված արտակարգ դրության ավարտը, դադարեցնում է ցերեկային կենտրոնների և բարեգործական ճաշարանների գործունեությունը՝ ելնելով շահառուների և աշխատակիցների անվտանգությունից: Միևնույն ժամանակ, տեղեկացնենք, որ բարեգործական ճաշարանից օգտվող քաղաքացիների սնունդը կազմակերպության աշխատակիցների միջոցով հասցվում է քաղաքացիների բնակության վայր: Շահառուներին անհրաժեշտ տեղեկատվություն և խորհրդատվություն կտրմադրվի հեռախոսազանգերի միջոցով՝ երկուշաբթիից-ուրբաթ ժամը 9:00-18:00:

Տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց սպասարկման հարցերով կարող եք զանգահարել՝

1. Քանաքեռ-Զեյթուն, Կենտրոն, Արաբկիր համայնքներ – 099 36 36 34

2. Ավան համայնք – 096 00 26 50

3. Նոր-Նորք, Նորք Մարաշ, Աբովյան համայնքներ – 096 00 27 50

4. Շենգավիթ, Էրեբունի, Նուբարաշեն համայնքներ – 091 74 47 64

5. Աջափնյակ, Դավիթաշեն համայնքներ – 096 00 91 18

6. Վանաձոր համայնք – 096 00 29 90

7. Սպիտակ համայնք – 096 00 24 90

8. Ճամբարակ համայնք – 096 00 25 70

9. Սիսիան համայնք - 096 00 27 80

10. Տաշիր համայնք – 096 00 25 90

11. Արթիկ համայնք – 096 00 24 99

12. Հրազդան համայնք – 093 27 88 17

13. Ալավերդու համայնք – 096 00 24 88

14. Սևան համայնք – 096 00 27 10

15. Չարենցավան համայնք – 096 00 25 40

16. Մասիս համայնք – 096 00 24 80

17. Արտաշատ համայնք – 096 00 26 40

18. Կապան համայնք – 096 00 25 60

19. Գյումրի համայնք – 096 00 27 40

Առժամանակ դադարեցվում է նաև միջոցառումների կազմակերպումը, հրատապ դեպքերում՝ կազմակերպության աշխատակազմը՝ պահպանելով անվտանգության նորմերը ընդունելություն կկազմակերպի գրասենյակների տարածքներում և/կամ տնային այցելությունների տեսքով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ