18 03 2020

ՃՈ-ն զգուշացնում է վարորդներին սահմանված քանակից ավելի ուղևորներ չտեղափոխել



Մարտի 18-ին Ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի հետախուզման հատուկ խմբի ծառայողներն ուժեղացված ծառայություն իրականացրին մայրաքաղաքում։ Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության լրատվական վարչությունից։

Ճանապարհային ոստիկանները ավտոբուսների ու երթուղային տաքսիների վարորդներին զգուշացրին չխախտել ուղևորափոխադրումների կանոնները, այսինքն՝ նախատեսվածից ավելի ուղևորներ չտեղափոխել։ Ծառայության ընթացքում հայտնաբերվեցին նաև այլ խախտումներ, ավտոբուսի մի վարորդ էլ չուներ վարորդական իրավունքի վկայական։

Ավտոբուսը տեղափոխվեց ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։

Կոչ ենք անում ավտոբուսների ու երթուղային տաքսիների վարորդներին՝ սահմանված քանակից ավելի ուղևորներ չտեղափոխել։ Բոլոր օրինախախտները հայտնաբերվելու և ենթարկելու են պատասխանատվության։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ