Դեղատներում դիմակների ու ալկոգելերի խնդիր կար: Այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հավելեց. «Նախորդ օրը, երբ շրջում էի փոքր կենտրոնում, ալկոգել չկար, դիմակների խնդիր կար, չնայած կոսմետիկայի խանութում դիմակ վաճառում էին, բայց դեղատանը չկար: Նոր աշխարհի տրամաբանությունն այսպիսի փոփոխություն է, որ կարող է դեղատանը դիմակ չգտնվել, բայց կոսմետիկայի խանությում և մսավաճառի կետում դիամկներ լինեն՝ անսահմանափակ քանակի»:
Անդրադառնալով վարչապետի բարձրացրած խնդրին, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն ասաց. «Ալկոգելի արտադրությունը երկու անգամ ավելացել է, հիմա արդեն 5 տնտեսվարող սուբյեկտ է սկսել արտադրանք տալ՝ տեաղական արտադրության: Խնդիրը կայանում է օրվա ծավալի սպառման մեջ, որովհետև մենք մի շարք դեղատներում ունենում ենք մնացորդ, որոշ դեղատներում ունենում ենք օրվա ծավալի սպառման դիֆիցիտ, բայց այդ հարցն էլ կարծում եմ, որ կարճ ժամանակում կկարգավորվի: Դիմակների մասով՝ դիմակների մեծ խմբաքանակ այսօր պետք է մտնի Հայաստանի Հանրապետություն, թղթաբանության խնդիր կա: Նաև առաջարկ ենք ստացել Չինաստանից, եթե անհրաժեշտություն լինի, անսահմանափակ խմբաքանակ ունեն՝ 84 դրամով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը