25 03 2020

Բազմաթիվ մեքենաներ, քիչ մարդիկ, մի քանի ոստիկան․ սահմանափակումները՝ Երևանում



Հայաստանում մարտի 24-ի կեսգիշերից մարդկանց ազատ տեղաշարժի սահմանափակում է հայտարարվել՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։

Մարդիկ պետք է ինքնամեկուսանան, փողոց դուրս գան ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։ Փողոց դուրս գալիս էլ պետք է ունենան լրացված տեղաշարժի թերթիկ և անձնագիր և պետք է հիմնավորեն, որ ծայրահեղ անհրաժեշտ էր դուրս գալը։

Ավտոմեքենաներում պետք է լինի ոչ ավելի, քան երկու անձ, այդ թվում՝ վարորդը։

Yerevan.Today-ը ֆիքսել, սակայն, որ թեև Երևանի փողոցներում քիչ մարդիկ կան, սակայն ավտոմեքենաների տեղաշարժը որևէ ձևով չի սահմանափակվել, և բազմաթիվ մեքենաներ են ընթացքի մեջ, և դրան զուգահեռ՝ որևէ խաչմերուկում, բացի Ֆրանսիայի հրապարակից, ոստիկանական մեքենաներ չկան։ Ոստիկական զրահամեքենա է տեղակայված նաև ԱԺ այգու մոտ։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ