16 07 2020

Թուրքիայում անվտանգության գլխավոր վարչությանը պատկանող ինքնաթիռ է կործանվել․ կան զոհեր

Թուրքիայում անվտանգության գլխավոր վարչությանը պատկանող ինքնաթիռ է կործանվել․ կան զոհեր

Հուլիսի 15-ին Թուրքիայի Վան նահանգում երկրի ՆԳՆ անվտանգության գլխավոր վարչությանը պատկանող EM-809 կողային համարով հետախուզական ինքնաթիռ է վթարվել։ Անվտանգության ուժերի անձնակազմից 7 հոգի մահացել է, որից 2-ը՝ օդաչու։

Այս մասին, թուրքական պաշտոնական TRT գործակալության փոխանցմամբ, հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն։

Նշվում է, որ անվտանգության գլխավոր վարչության ինքնաթիռը մինչ կործանվելը հետախուզական առաջադրանք էր իրականացնում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ