Չորս օտարերկրացի ձերբակալվել է Վրաստանում պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով, հայտնում է Jnews-ը` վկայակոչելով ՆԳՆ մամուլի ծառայությունը:
Գերատեսչությունում չեն նշվել, թե որ երկրի քաղաքացիներ են ձերբակալվածները: Շրջանցելով անցակետը` նրանք Հայաստանի տարածքից մուտք են գործել Վրաստան:
Քրեական գործը հարուցվել է «Մի խումբ անձանց կողմից Վրաստանի պետական սահմանն ապօրինի հատում» հոդվածով: Սույն հոդվածով նախատեսված հանցագործությունը պատժվում է չորսից հինգ տարի ազատազրկմամբ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը