Հանրապետության տարածքում՝
Oգոստոսի 15-ին, 18-19-ը առանձին շրջաններում, 16-17-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 14-ին աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Օգոստոսի 15-17-ի գիշերը և երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օգոստոսի 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը