Տաթևիկ Ռևազյանը վերադարձել է Հայաստան
Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը Դանիայից վերադարձել է Երևան:
Նա ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Երևանյան շատրվանների հանդեպ իմ սերը Մոնթեայի հետ կիսելիս։ Վերջապես վերադարձանք մեր գեղեցիկ Երևան»:
Նշենք, որ Տաթևիկ Ռևազյանը Հայաստանից մեկնել էր մարտի 16-ին և իր մեկնելը բացատրել ընտանիքի կողքին լինելու համար. «Ֆիզարձակուրդը պետք է սկսվեր մարտի 20-ից, սակայն հաշվի առնելով, որ նույն կորոնավիրուսի պատճառով Դանիայի կառավարությունը որոշում էր կայացրել փակել իր սահմանները, ես որոշեցի մեկնել հիմա՝ օգտվելով նախորդ տարվանից մնացած արձակուրդից»,- գրել էր նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը