11 10 2020

Ամերիկացի կոնգրեսականը կմասնակցի հայերի կազմակերպած «Հանուն հաղթանակի քայլերթին»

Ամերիկացի կոնգրեսականը կմասնակցի հայերի կազմակերպած «Հանուն հաղթանակի քայլերթին»

Ամերիկացի կոնգրեսական Բրեդ Շերմանը կմասնակցի «Հանուն հաղթանակի քայլերթին» Լոս Անջելեսում՝ ի աջակցություն Արցախի ժողովրդին:

«Ես կմասնակցեմ «Հանուն հաղթանակի քայլերթին» եւ ելույթ կունենամ մասնակիցների առջեւ, քանի որ մենք հայտնում ենք մեր համերաշխությունն Արցախի ժողովրդին»,-գրել է նա Թվիթերում:

«Հանուն հաղթանակի քայլերթը» կկայանա Լոս Անջելեսում տեղական ժամանակով 15:00-ին: Մասնակիցները մտադիր են սկսել այն Pan Pacific այգուց եւ քայլել դեպի Թուրքիայի հյուպատոսություն:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ