86 տարեկան հասակում կյանքից հեռացել է հայտնի երգիծաբան, գրող Միխայլ Ժվանեցկին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Նրա մահվան մասին իր ինսթագամյան էջում հայտնել է Ալլա Պուգաչովան՝ նշելով, որ կորցրել է իր մտերիմ, անփոխարինելի ընկերոջը:
Ներկայացնում ենք Ժվանեցկի լավագույն մտքերից մի քանիսը:
Մտածելն այնքա՜ն դժվար է. Այդ պատճառով էլ մարդկանց մեծամասնությունը դատում է:
Եթե դու վիճում ես հիմարի հետ, հնարավոր է, որ նույն բանը նա է անում:
Երբեք մի գերագնահատեք թշնամիների հիմարությունը և ընկերների հավատարմությունը:
Փոքր չափաբաժիններով ալկոհոլն անվնաս է ցանկացած քանակությամբ:
Սարսափելի չէ, երբ քեզ վրա ծիծաղում են. ավելի սարսափելի է, երբ քեզ վրա արտասվում են:
Իմաստնությունը միշտ չէ, որ գալիս է տարիքի հետ: Պատահում է, որ տարիքը միայնակ է գալիս:
Ավելի լավ է լռել ու հիմարի տպավորություն թողնել, քան խոսել ու դրանում ոչ մի կասկած չթողնել:
Կյանքը դաշնամուրի պես է՝ սև և սպիտակ ստեղներ և կափարիչ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը