Հիմա նախագահ Արայիկ Հարությունյանը, որ չգիտեմ այսօր ինքն ինչ կարգավիճակ ունի, ում նախագահն է, որ երկրի նախագահն է, հայտարարում է, որ վերադարձեք Արցախ և երեկ ճանապարհի Ստեփանակերտ Մարտունի հատվածում 4 հոգի գերի է ընկնում, որտե՞ղ է անվտանգությունը: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նախագահականի մոտ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներից մեկը:
«Ես իմ փոքրիկներին ինչպե՞ս տանեմ Ստեփանակերտ, ես ուզում եմ հարց տալ Արայիկ Հարությունյանին, քո աղջիկները հիմա Ստեփանակերտո՞ւմ են, դու պատրաստվո՞ւմ ես քո աղջիկներին մեծացնել Ստեփանակերտում, երբ ադրբեջանցին պետք է լինի Շուշիում, թե մենք մոռացել ենք ի՞նչ է կատարվել այն ժամանակ՝ մինչև 88 շարժումը»
Ես չեմ կարող իմ պատշգամբից ամեն օր լսել մուղամի և նամազի ձայներ
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը