18 01 2021

Արցախում բնակվարձերի փոխհատուցման չափը կազմում է մինչև 80 հազար դրամ 

Արցախում բնակվարձերի փոխհատուցման չափը կազմում է մինչև 80 հազար դրամ 

Արցախում պետությունը մինչև 80 հազար դրամի չափով փոխհատուցելու է բնակարանների և բնակելի տների վարձավճարները: 

Արցախի տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների նախարարության հրապարակած  տվյալների համաձայն՝  փոխհատուցվող վարձավճարի չափը մասնավորապես Ստեփանակերտում կազմում է՝ 1 սենյակի դեպքում՝  40 հազար դրամ, այնուհետև ըստ սենյակների թվի՝ փոխհատուցումն աճում է 10-հազարական դրամով:

Արցախի շրջաններում գտնվող բնակարանների դեպքում պետությունը փոխհատուցում է 1 սենյակի համար 30 հազար դրամի չափով: Մեկից ավելի սենյակների դեպքում վարձավճարի փոխհատուցման չափն աճում է 10-հազարական դրամով: 

«Ծրագրի շահառու են Արցախում գտնվող այն քաղաքացիները, որոնք տարհանված են, կամ որոնց անշարժ գույքը Ադրբեջանի կողմից 2020 թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի պատճառած ավերածությունների հետևանքով դարձել է ոչ պիտանի:

Ծրագրի իրականացումը ուժի մեջ է մտնում պայմանագիրն ստորագրելու օրվանից սկսած և գործում է անորոշ ժամկետով:


Ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է փաստաթղթերը ներկայացնել ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն (Թումանյան 50)»,- նշված է Արցախի տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների նախարարության հաղորդագրության մեջ:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ