18 01 2021

Շուշին հանձնողները դատում են Շուշին ազատագրողներին․ հրավիրում ենք բողոքի ակցիայի

Շուշին հանձնողները դատում են Շուշին ազատագրողներին․ հրավիրում ենք բողոքի ակցիայի

Նախագահ Քոչարյանի ազատության հանձնախումբը տեղեկացնում է.

Հունվարի 19-ը սահմանադրական կարգի իբր տապալման գործով դատական նիստի հերթական օրն է: Աբսուրդը շարունակվում է: Պատերազմում խայտառակ պարտված իշխանությունը, Շուշին հանձնողները դատում են Շուշին ազատագրողներին։ Պետական շահերի դավաճանությունը սահման չունի: Ում համար անհանդուրժելի է այս վիճակը, հրավիրում ենք բողոքի ակցիայի՝ իրենց մասնակցությամբ ընդդիմանալու այս ազգային խայտառակությանը։ Վաղը՝ հունվարի 19-ին, ժամը 12.30-ին հավաքվում ենք Շենգավիթի դատարանի դիմաց (հասցե՝ Արշակունյաց պող., 24/1, Կոմիտասի անվ պանթեոնի հարևանությամբ)

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ