21 01 2021

Պրոթեզավորման կարիք ունեցող զինծառայողների համար կիրականացվի ֆունկցիոնալ պրոթեզավորում



Պատերազմի ժամանակ վնասվածք (վիրավորում) ստացած և զինվորական կապով հաշմանդամություն ունեցող անձանց պրոթեզավորման կազմակերպումը կիրականացվի հատուկ ընթացակարգով՝ տրամադրելով առավել ֆունկցիոնալ պրոթեզներ: Այս մասին կառավարության նիստում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը

«Կստեղծվի առավել լայն հնարավոորություններով հանձնաժողով՝ համալրված նաև միջազգային մասնագետներով։ Պրոթեզի ֆունկցիոնալությունը կդիտարկվի անհատական կարիքի հիման վրա։ Առկա պրոթեզարանների չափանիշների փոփոխություններ նույնպես նախատեսվում են»,- ասաց Առաքելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ