21 01 2021

Ինքնասպանություն է եղել, կասկածյալներ չունենք ՔԿ նախագահի տեղակալը՝ Կուտոյանի գործի մասին



Գործը չի փակվել, իրավահարջորդները դեռ անցյալ տարի դեպքից հետո դիմում են ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին, որպեսզի տվյալներ չհրապարակենք: Լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը՝ անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի գործին:

«Կասկածյլաներ, մեղադրյալներ չունենք: Նախաքննությունը շարունակվում է, օպերատիվ հետախուզական միջոցառումները, փորձաքննություններն ամբողջությամբ կատարվել են: Քրգործը հարուցվել է ինքնասպանության հասցնելու հոդվածով, հիմքեր այլ հոդվածով հարուցելու որակման համար չեն եղել»:

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ