Վիգեն Բորիսիչը Երևանի սիմվոլներից մեկն էր և մեկն է: Լրագրողների հետ զրույցում Վիգեն Ստեփանյանի հոգեհանգստի ժամանակ ասաց դերասանուհի Մարիաննա Մխիթարյանը:
«Ինձ թվում է, որ մենք մարդկանց պետք է գնահատենք իրենց ողջ եղած ժամանակ, կյանքի ժամանակ: Նա թատրոններ է ստեղծել աշխատել է, և ինձ թվում է, որ նա ուղղակի ցավ էր ապրում այս դժվար պայմաններում: Նա վատառոջ էր, սիրտը վիրահատած էր, իրեն չէր հետևում, բայց մենք էլ չէինք հետևում իրեն: Նա իսկապես ազնվական էր և արժանի էր ավելիին»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը