22 01 2021

Մի ամբողջ հավերժություն կարծես անցավ պատմության գիրկը. Հակոբ Ղազանչյանը ՝ Վիգեն Ստեփանյանի մասին



Կյանքը շարունակվում է, բայց մենք կորցրեցինք մի ինքնատիպ, իր տեսակի մեջ եզակի արվեստագետի: Լրագրողների հետ զրույցում ասաց բեմադրիչ Հակոբ Ղազանչյանը:

«Վիգենը ոչ միայն տաղանդավոր դերասան էր, այլ նաև տաղանդավոր բեմադրիչ էր, դրամատուրգ էր, երաժշտություն էր գրում, ներկայացումների ձևավորում է արել, նա նաև հրաշալի նկարում էր: 

Ես նրա պիեսներն եմ բեմադրել, նրան հրավիրել էի բեմադրություններ անել Պատանի հանդիսատեսի թատրոնում, նա հինգ ներկայացում արեց, երբ ես ղեկավարում էի այդ թատրոնը: Հետո Պարոնյանի թատրոնում թարգմանություններ արեց, մեկի պրեմիերան շուտով կլինի, բեմականացում արեց, որը մյուս տարի պետք է բեմադրենք, նոր մանկական պիես գրեց: Եվ պետք է ասեմ, որ որպես մանկական պիեսի հեղինակ, մանկական մյուզիքլի բեմադրիչ, նա եզակի էր, իր նման երկրորդին ես չգիտեմ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ