25 01 2021

Մենք մինչ այժմ չենք ստացել պատասխանը, թե ինչու էին մարդիկ մեռնում տներում․ Նաիրա Զոհրաբյան



Ազգային ժողովում իր աշխատանքն է սկսել կորոնավիրուսի հետևանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը: 

Բացման խոսքում հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանը երախտիքի խոսքեր հղեց բժիշկներին՝ նրանց հերոսական աշխատանքի համար:

«Նրանք հաճախ իրենց կյանքն ու առողջությունը չէին խնայում մեր հայրենակիցների կյանքը փրկելու համար: Սա իրականում պատերազմ էր վիրուսի դեմ, և առաջամարտիկները մեր բժիշկներն էին։ Գիտեք, որ թե՛ համավարակի արդյունքում, թե՛ ռազմական դրության արդյունքում մեր երկիրը վճարեց տնտեսական գին, ցավոք սրտի, վճարեցինք նաև մարդկային կյանքերով»,- ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ