Կորոնավիրուսային համավարակը բազմաթիվ խնդիրներ առաջացրեց կրթության հասանելիության և հավասարության տեսանկյունից, սակայն Հայաստանի պարագայում խնդիրներն առավել բարդացան պատերազմական իրավիճակում։ Մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։
«Բացի համավարակի պայմաններում կրթության կազմակերպման խնդիրներից, որպես առաջնահերթություն ունեցանք նաև Արցախի հանրապետության երեխաների համար կրթության շարունակական ապահովման հարցը։ Այսօր էլ մեր դպրոցներում ավելի քան 7000 արցախցի երեխաներ ունենք», - ասաց Անդրեասյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը