25 01 2021

Ադրբեջանցիների «սրտի» վարչապետը՝ Հայաստանում

Ադրբեջանցիների «սրտի» վարչապետը՝ Հայաստանում

Այսօր Armvoice տելեգրամյան ալիքը օնլայն հարցում էր տեղադրել՝ փորձելով հասկանալ՝ ո՞ւմ է ցանկանում ՀՀ-վարչապետի պաշտոնում տեսնել հայ հասարակությունը:

Թեկնածուների թվում են՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը, ԱԱԾ նախկին պետ, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը,  Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ երկրրդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, «Սասնա ծռեր» կուսակցության ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը և «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի նախագահ Արտակ Թովմասյանը:

Ժամը 16։20-ի դրությամբ՝ առաջատարը երկրորդ նախագահն է՝ 43% ձայնով․ նրան հետևում է Նիկոլ Փաշինյանը՝ ձայների 23%-ով: Ընդհանուր առմամբ՝ հարցմանը հիշատակված ժամի դրությամբ մասնակցել է ավելի քան 32 000 մարդ:

 

Հարցման տեղադումից որոշ ժամանակ անց, սակայն, զավեշտալի բան գրանցվեց․ Ադրբեջանցիների շրջանում հայտնի Девичья башня տելեգրամյան ալիքը ակամայից ապացույցներ «ներկայացրեց» այն բանի, որ հարևան թշնամական երկրում  ակտիվորեն աջակցում են Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում: Այսպես․ մեկնաբանությունների բաժնում երևում է՝ ինչպես են հետևորդները պայմանավորվում մասնակցել հարցմանը և աջակցել Փաշինյանին:

 

 

Ստացվում է, որ ադրբեջանցիներն ավելի շատ են ուզում Հայաստանի վարչապետի պաշտոնում Փաշինյանին տեսնել, քան հայերը:

Սա է մեր ողբերգական իրականությունը՝ վարչապետի պաշոտնում դեռևս շարունակում է գտնվել անձ, ով գործել և գործում է ի շահ թշնամու՝ դառնալով ոչ թե հայ ժողովրդի, այլ ադրբեջանցի ժողովրդի «սրտի» վրաչապետը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ