27 01 2021

ՌԴ-ի հետ օդային կապը վերականգնվում է․ դեպի ՌԴ մուտքը բացվում է փետրվարի 1-ից

ՌԴ-ի հետ օդային կապը վերականգնվում է․ դեպի ՌԴ մուտքը բացվում է փետրվարի 1-ից

Կորոնավիրուսով պայմանավորված դեռ նախորդ տարվանից ճամփորդությունների հետ կապված բազմաթիվ սահմանափակումներ էին առաջացել. Մեր բազմաթիվ հայրենակիցներ բարց էին բարձրացնում ՌԴ-ի հետ օդային հաղորդակցությունը վերականգնելու վերաբերյալ: Այս մասին, այսօր՝ հունվարի 27-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, սա նաև սոցիալական բաղադրիչ ունեցող հարց է, որովհետև մեր բազմաթիվ հայրենակիցներ արտագնա աշխատանքի եմ մեկնում Ռուսաստն. «Մենք նախորդ տարվանից ՌԴ մեր գործընկերների և ԵԱՏՄ մեր գործընկերների հետ աշխատում ենք այս թեմայի վրա և ահա կարծես ունենք կոնկրետ արդյունք: Գործարկվում է «ճամփորդիր առանց Կովիդ-9-ի» ծրագիրը, որի վերաբերյալ արդեն Հայաստանի և ՌԴ կառավարությունները կայացրել են որոշումներ: Ծրագրի էությունը հետևյալն է, որ կորոնավիրուսի բացասական թեստի հիման վրա քաղաքացիները հնարավորություն կունենան օդային ճանապարհովճամփորդել դեպի Ռուսաստան, դեպի կոնկրետ օդանավակայաններ: Այս ծրագիրը մեկնարկում է առայժմ պիլոտաին կարգով, նմինչև մարտի 1-ը: Բայց գործնականում կարծում ենք՝ այն կաշխատի, որովհետև նախափորձարկում արդեն հաջող անցել է»,-ասաց նա՝ հավելելով, որ այս փաստի բերումով չվերթները կավելանան:

Իր հերթին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ քաղաքացին կարող է իր հեռախոսում ներբեռնել համապատասխան «ճամփորդում եմ առանց Կովիդ-9-ի» հավելվածը, որում նշված են այն լաբորատորիաները, որոնք ընդգրկված են այդ ծրագրում. «Այդ լաբորատորիաներում նրանք հանձնում են թեստ, դրա արդյունքները մտցվում են համապատասխան ծրագրով և բացասական պատասխանի դեպքում կանաչում է ազատ տեղաշարժի պատուհանը և քաղաքացին կարողանում է հատել սահմանը»: Նա հավելեց, որ թեստի պատասխանը գործում է 72 ժամվա ընթացքում:

Նշենք, որ ՀՀ քաղաքացիների մուտքը դեպի ՌԴ բացվում է փետրվարի 1-ից:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ