«Yerkir.am»-ի լրագրողը՝ Լիանա Սարգսյանը, կատարել է ՀՀ վաչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Շուշիի հարցի մասին գրավոր մեջբերում ներկայացնելու պայմանը: Այսօր նա պաստառի վրա գրել էր ԱԺ ամբիոնից Փաշինյանի հնչեցրած միտքը և եկել կառավարության շենքի մոտ:
Այսետղ ակցիա էին անում նաև քաշաթաղցիները։ Ընթացքում մի կին մոտեցավ և պատռեց պաստառը։
«Ակցիա իրականացնող քաղաքացիների մեջ կային Նիկոլ Փաշինյանի աջակիցներ, որոնք բռնությամբ ձեռքիցս խլեցին պաստառը և պատռեցին: Իրավիճակը բավականին վախեցնող է, այս իրավիճակը անհանդուրժելի է: Այո, ես նորից կարող եմ այդ հարցադրումը վարչապետին անել, ցանկացած առիթի դեպքում: Ես ուզում եմ, որ ՀՀ քաղաքացին հասկանա, մեր վարչապետը Շուշին համարում է հայկակա՞ն, թե՞ ադրբեջանական»,-ասաց լրագրողը:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը