01 02 2021

Մի պատերազմ ցույց տվեք, որտեղ պարտվողն ասում է՝ պարտվում ենք․ Արծրուն Հովհաննիսյան



Զինվորականի ուղեղում չի կարող տեղավորվել, որ մենք միտումնավոր ենք գնացել պարտության: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը

Այն տեղեկությունը, որ պատերազմի օրերին ինքը  Ստեփանակերտի մամուլի կենտրոնում հայտարարել է, որ  գնվում է Հադրութում և այնտեղ չի տեսնում որևէ ադրբեջանցում, Հովհաննիսյանը մեկնաբանել է այսպես.

«Պարզ է չէ՞, որ հեռախոսն անջատած Հադրութ եմ եղել ու Ֆիզուլի, հասել եմ Ստեփանակերտ և տվել եմ Հադրութի տեղեկությունը 20 րոպե հետո: Ի՞նչ է, ասելու էի, որ ես հիմա Հադրութում եմ ու արկը խփեր ի՞նձ, որովհետև հեռախոսը միացվա՞ծ էի պահել…Տրամաբանական բաներ կան, ինչու՞ եք ուզում, որ անպայման մարդկանց անհիմն մեղադրեք: Իհարկե, երբ որ ես հայտարարում էի, որ Քարվաճառով եկա անցա ու անվտանգ էր, ես գիտեի, որ անձամբ իմ վրա որս կա կազմակերպված, անձամբ…Հետախուզությունը ինձ տվեց տվյալներ, որ անձամբ քեզ ուզում են խփեն…Երեք մեքենա եմ փոխել, հեռախոս եմ փոխել,հեռախոսս թողել եմ այլ ավտոյի մեջ, ես լրիվ այլ մեքենայով եմ տեղափոխվել, որ չխոցեն ինձ»,-նշել է Հովհաննիսյանը:

Ի դեպ, 5-րդ ալիքի տնօրեն Արծրուն Հովհաննիսյանի այս հայտարարությանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ