01 02 2021

Ինչո՞ւ քաղաքացիներին թույլ չեն տվել մեկնել ՌԴ. պարզաբանում՝«Արմենիա» ավիաընկերությունից

Ինչո՞ւ քաղաքացիներին թույլ չեն տվել մեկնել ՌԴ. պարզաբանում՝«Արմենիա» ավիաընկերությունից

Այսօր առավոտյան «Զվարթնոց» օդանավակայանում լարված իրավիճակ էր տիրում. մի շարք ուղևորներ չէին կարողանում մեկնել ՌԴ՝ կորոնավիրուսի թեստի պատասխանների հետ կապված խնդիրների պատճառով:

Yerevan.Today-ը կապ հաստատեց «Արմենիա» ավիաընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Գևորգ Խաչատրյանի հետ: «Կորոնավիրուսի թեստը անհրաժետ էր հանձնել լաբորատորիաներում, որոնք ներկայացված են «Ճամփորդի՛ր առանց COVID-19» բջջային հավելվածում: Ուղևորների որոշ մասը՝ 7-8 տոկոսը, թեստավորումն անցել է լաբորատորիաներում, որոնք ներկայացված չեն հավելվածում»,- հայտնեց Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ այն գործարկվել էր օրերս և հնարավորություն է տալիս բջջային հավելվածում ունենալ հանձնած Covid-19 թեստի արդյունքը՝ QR կոդի տեսքով: «Հետևաբար, նրանց դեպքում առաջացել են խնդիրներ: Եվ «Արմենիա» ավիաընկերությունը, թեև, դա իր պատասխանատվությունը չէ, բայց հաշվի առնելով, որ փետրվարի 1-ին կայացել է առաջին չվերթը, ընդառաջել է ուղևորներին խնդրանքին և անվճար փոխել նրանց տոմսերը՝ տրամադրելով այլ չվերթի տոմս, որպեսզի նրանք կարողանան կրկնակի թեստավորում անցնել»,- նշեց Գևորգ Խաչատրյանը:

Ինչ վեևաբերում է տոմսերի բարձր գներին, ապա Խաչատրյանի խոսքով, գնային քաղաքականությունը փոփոխոություն չի ենթարկվել: Նրա խոսքով՝ դա մեկ օրում փոխելն այդքան էլ հեշտ գործընթաց չէ, որպեսզի ավիաընկերությունը նման որոշում կայացնի․ «Պատճառն այն է, որ մատչելի տոմսերը շատ արագ սպառվել են պահանջարկի կտրուկ ավելացման հետ կապված, ինչի հետևանքով մնացել են ավելի բաձր արժեքի տոմսեր, ինչի հետևանքով էլ տպավորություն է ստեղծվել, որ գնային փոփխություն է տեղի ունեցել»,- պարզաբանեց Գևորգ Խաչատրյան տեղակալը:

Ինչ վերաբերվում է դեպի ՌԴ չվերթների քանակին՝ ներկայում իրականացվում է շաբաթական երեք չվերթ:

Հիշեցնենք, որ փետրվարի 1-ից բացվել են ՌԴ-ի հետ Հայաստանի օդային սահմանները։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ