Այս պահին, բացի Շենգավիթ, Մալաթիա-Սեբաստիա, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների, ունենք թափոնների 60 տեսակավորման կետ։ Լրագրողների հետ զրույցում ասաց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» կազմակերպության թափոնների տեսակավորման վարչության պետ Հայկ Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ թափոնամանների 135 կետ կլինի մայրաքաղաքում, բոլոր վարչական շրջաններում։
«Մենք մեր բնակիչների հետ համահունչ պետք է սովորենք տանը տեսակավորել թափոնները և հասցնել համապատասխան թափնամանների մեջ»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը