01 02 2021

Զինվորականը ֆեյսբուքից հեռացրել է իր լայվը և անհետացել․ Dejavu



Երեկ ֆեյսբուք սոցիալական ցանցում այս զինվորականը ցուցադրում էր, թե ինչ խայտառակ պայմաններում են ծառայում հայ սահմանապահները. քնում են գետնին՝ պատառոտված վրանի տակ: Այս մասին տեղեղկանում ենք Dejavu տելեգրամյան ալիքից։


Dejavu-ին հայտնի է դարձել , որ նա գյումրեցի Անդրանիկ Պողոսյանն է: Այսօր նրան են այցելել զինվորական դատախազության աշխատակիցները: Նա ֆեյսբուքից հեռացրել է իր լայվը և անհետացել է: Անդրանիկի ծանոթների խոսքով նա այժմ հնարավոր է ձերբակալված է, որովհետև դատախազության աշխատակիցները ասել են, որ նրա գործողություններում առկա են հայրենիքի դավաճանության հիմքեր:

Աղբյուրը հայտնում է, որ Անդրանիկ Պողոսյանը գտնվում է Գյումրիի ռազմական ոստիկանությունում: Հարուցվել է քրեական գործ: Նրան տեղափոխելու են Երևան։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ