01 02 2021

Շոշ գյուղում վերակառուցվում է 15 առանձնատուն

Շոշ գյուղում վերակառուցվում է 15 առանձնատուն

Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Շոշ գյուղում պատերազմի հետևանքով վնասվել է 93 առանձնատուն:

Շոշ գյուղում շարունակվում են վերակառուցման, վերանորոգման, ապամոնտաժման աշխատանքները: Ներկա պահին մի խումբ շինարարական բրիգադներ իրականացնում են վերանորոգման և վերակառուցման աշխատանքներ թվով 15 առանձնատներում, որոնք նախատեսվում է շահագործման հանձնել մինչև փետրվարի վերջը։

Գյուղում արդեն գործում են դպրոցն ու մանկապարտեզը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ