02 02 2021

Արցախում հայտնաբերվել է կորոնավիրուսի 1 դեպք

Արցախում հայտնաբերվել է կորոնավիրուսի 1 դեպք

Փետրվարի 1-ին Արցախում կատարվել է 24 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք: Վարակակիրը նախկինում հաստատված օջախի կոնտակտավոր է:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 19 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում, ընդհանուր առմամբ, 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 1935 քաղաքացու հետազոտություն, որից 457-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

ԱՀ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից շարունակվում են հակահամաճարակաբանական միջոցառումները, ինչպես նաև թեստավորման համար նմուշառում իրականացնել հաստատված դեպքի կոնտակտավորներից:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ