«Դեժավյու» տելեգրամյան ալիքը գրում է․
Երեկ Գորիսի ռազմական ոստիկանության կողմից բերման ենթարկված պայմանագրային զինծառայող Անդրանիկ Պողոսյանը, կրկին անցել է ծառայության: Մեր տեղեկություններով, երեկ բարձրացած աղմուկի արդյունքում Անդրանիկին հետ են տարել դիրքեր, նկարահանել են, որպեսզի ցույց տան ,թե լրատվամիջոցները ստահոդ լուրեր են տարածում:
Dejavu-ն շնորհակալություն է հայտնում բոլոր լրատվամիջոցներին, որոնք անտարբեր չմնացին հայրենիքը պաշտպանող զինվորականի ճակատագրի նկատմամբ և իրենց հրապարակումներով օգնեցին ճշմարտության բացահայտմանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը