02 02 2021

Նավալնին 3.5 տարվա ազատազրկման է դատապարտվել

Նավալնին 3.5 տարվա ազատազրկման է դատապարտվել

Մոսկվայի Սիմոնովյան դատարանը որոշում է կայացրել ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի դեմ «Իվ Ռոշեի» գործով սահմանված 3.5 տարվա պայմանական ազատազրկումը փոխարինել իրական ժամկետով: Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը:

 

Մինչև որոշման ուժի մեջ մտնելը Նավալնին կմնա մեկուսարանում: Ազատարկման իրական ժամկետով պատիժը Նավալնին կկրի ընդհանուր ռեժիմի գաղութում: Նախնական տվյալներով՝ նա գաղութում կանցկացնի 2.5 տարի՝ հաշվի առնելով «Իվ Ռոշեի» գործով տնային կալանքի տակ անցկացրած մեկ տարին:

 

Ընդդիմադիր գործչի պաշտպանությունը հայտնել է, որ կբողոքարկի դատարանի որոշումն ազատազրկման ժամկետն իրականով փոխարինելու մասին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ